Տեսանյութ.300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»          Իրանն ԱՄՆ-ի առջև հինգ պայման է դրել բանակցությունները վերսկսելու համար       Մայիսի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

11 օգոս 2025 20:01

Սամվել Կարապետյանի ձերբակալությունը ճանաչվել է ոչ իրավաչափ

Սամվել Կարապետյանի ձերբակալությունը ճանաչվել է ոչ իրավաչափՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի  ձերբակալումը։ Այս մասին հայտնում է փաստաբան Լիանա Գասպարյանը։ 

Դատարանը հաստատել է, որ 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանն ապօրինաբար՝ շուրջ 9 և ավել ժամ պահվել է անազատության մեջ:

Այսպիսով, Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է սույն քրեական վարույթով տեղի ունեցող ապօրինությունների շարքից հերթականը՝ Սամվել Կարապետյանի ապօրինաբար և անհիմն ձերբակալվելու փաստը:

Մինչդեռ,  պետք է նկատել, որ առաջին ատյանի դատարանն (կրկին դատավոր Արտակ Կարապետյանը) իր որոշումը կայացնելիս չէր անդրադարձել ձերբակալման այս կարևոր հանգամանքին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր