ՀՀ և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունեցել մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն

Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները ստորագրել են 2025-2027 թվականների քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ հուշագիր:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը և Իրանի փոխնախագահը հուշագիր են ստորագրել ստանդարտացման, ստուգման, համապատասխանության գնահատման, չափագիտության և տեխնիկական կարգավորման ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը և Իրանի զբոսաշրջության նախարարը ստորագրել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հուշագիր։
Հայաստանի կրթության և գիտության նախարարը և Իրանի համագործակցության և սոցիալական ապահովության նախարարը ստորագրել են 2025-2029 թվականների մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության հուշագիր։
Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը ստորագրել են քաղաքաշինության և շինարարության ոլորտում համագործակցության հուշագիր։
ՀՀ առողջապահության փոխնախարարը և ՀՀ-ում Իրանի դեսպանը ստորագրել են հուշագիր՝ ՀՀ առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձաքննության կենտրոնի և Իրանի առողջապահության նախարարության սննդի և դեղերի վարչության բժշկական արտադրության կարգավորման ոլորտում համագործակցության վերաբերյալ։
Թանգարանների, գրադարանների և Հայաստանի ու Իրանի ազգային արխիվների միջև ստորագրվել են համագործակցության մի շարք հուշագրեր։