Ողբերգական դեպք՝ բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 11-օրական աղջնակի մահը

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 11-օրական Լուսինե Մ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «շնչառության վատթարացման գանգատով»։
Մահացած երեխան հիվանդանոց է տեղափոխվել ծնողների կողմից։
Դեպքի մասին Աշտարակի ոստիկանության բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։