Ստացվում է այնպես, որ ՀՀ-ում այլախոհությունը, անհնազանդությունը կա՛մ ընդդիմադիր լինելը քրեորեն պատժելի է

Այս մասին Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«ՀՀ-ում բոլոր ուժային կառույցները 2 տարի շարունակ հետևել են Սրբազան շարժման ակտիվ դերակատարների և առաջնորդների խոսակցությունները և տեղաշարժը։ Մենք ամբողջ օրը զգացել ենք իրենց ներկայությունը, որքան էլ փորձել են թաքցնել՝ թե կեցավայրի մոտ, թե մի կետից մյուս կետը տեղափոխվելով։ Բայց ամբողջ 2 տարվա մեջ չեն կարողացել գտնել մի փաստ, որով կարող էին գործ հարուցել, վերցրել են մոնտաժված ձայնագրություններ, «պոլի փետը», կոշիկի մեխը, ինչ որ ճանապարհային նշան և դրա վրա հայտարարել են, որ փորձել ենք կառուցել հեղափոխություն։ Ստացվում է այնպես, որ Հայաստանի Հանրապետությունում այլախոհությունը, կա՛մ անհնազանդությունը, կա՛մ ընդդիմադիր լինելը քրեորեն պատժելի է:
Հանրությունը պետք է գնահատական տա, պետք է նայի, տեսնի ինչ կեղծարարների, ստախոսների, թրքահպատակ ոչնչությունների հետ գործ ունի»,-ասաց Դանիելյանը։