Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին          Հարավային Կովկասի երկրներն ինքնիշխան պետություններ են՝ այլ երկրների հետ իրենց հարաբերությունները կառուցելու իրավունքով       Կայացել է Սամվել Կարապետյանի կուսակցության համագումարը, Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ    

22 օգոս 2025 08:54

Փաշինյանը ստիպված է որոշում կայացրել. ամիսներ շարունակ չեն կարողացել «մարզպետ գտնել». «Ժողովուրդ»

Փաշինյանը ստիպված է որոշում կայացրել. ամիսներ շարունակ չեն կարողացել «մարզպետ գտնել». «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ շոկային նշանակման մասին հայտարարեց. Լոռու մարզպետի պաշտոնում կնշանակվի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը ստիպված է գնացել այս քայլին, քանի որ ամիսներ շարունակ չեն կարողացել «մարզպետ գտնել»:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 10-ից ավելի մարդկանց են դիտարկել ու առաջարկել մարզպետի պաշտոնում, սակայն նշանակում չի արվել:

Դեռեւս հուլիսին Արեն Մկրտչյանին հրավիրել են ՔՊ վարչություն, հարցեր ուղղել՝ որպես Լոռու մարզպետի թեկնածուի, եւ թիմակիցները հասկացել են, որ նա «չի ձգի» այդ պաշտոնին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր