ՀՀ ՊՆ դիրքերից մեկից զինծառայողը hրազենային վիրավnրումով տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ

Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունքի մարզում։
ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազամական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել և կա վիրավոր։
Տեղում պարզվել է, որ սատցված օպերատիվ տեղեկությունը հավաստի և վիրավորը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական քլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչները։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիվանդանոց տեղափոխված զինվորը Արարատի մարզի բնակիչ է։