Դեկտեմբերի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Քաղաքացին վարորդական վկայական ստանալու համար մոտ 500 հազար դրամ է փոխանցել անհայտ անձի ու չի ստացել այն       7 տարի առաջ Գարեգին Բ-ի հեռացումը պահանջած դպիր Արթուր Սահրադյանը հրապարակավ Կաթողիկոսից ներողություն է խնդրել    

26 օգոս 2025 11:42

Ավտովթար է տեղի ունեցել Իջևան-Երևան ավտոճանապարհին, կա 4 վիրավոր

Ավտովթար է տեղի ունեցել Իջևան-Երևան ավտոճանապարհին, կա 4 վիրավորՕգոստոսի 25-ին, ժամը 23։51-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 98-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները. վերջինս ավտոճանապարհի երթևեկելի հատվածում շրջվել է։

«VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

facebook sharing button 16twitter sharing buttonsharethis sharing buttonemail sharing button

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր