Գյումրիում «Խոհարարական զորամասի» մոտ հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կասկածյալը վնաuազերծվել է          Որն է Ալիևի՝ ԵԱՏՄ խորհրդի նիստին և ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու պատճառը       Տեսանյութ.Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիրների ու իշխանության միջև ծեծկռտուք է եղել    

29 օգոս 2025 18:09

Խուզարկություններ են դատավորների բնակարաններում և աշխատասենյակներում, կան ձերբակալվածներ

Խուզարկություններ են դատավորների բնակարաններում և աշխատասենյակներում, կան ձերբակալվածներՎարչական դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանը բերման է ենթարկվել։

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները վարչական դատարանում խուզարկություններ են իրականացրել Ղազարյանի աշխատասենյակում, ինչից հետո ձերբակալել նրան։ 

Քննիչները նաև երեք դատավորի աշխատասենյակներում և բնակարաններում են խուզարկություններ իրականացրել։  

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով  կաշառք ստանալու փաստի առթիվ  նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Ձերբակալվել  են մի շարք անձինք, այդ թվում՝ փաստաբան։
...
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վարչական դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի անունը շոշափող քրեական վարույթով ձերբակալված փաստաբանը Արմեն Օհանյանն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր