Գյումրիում «Խոհարարական զորամասի» մոտ հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կասկածյալը վնաuազերծվել է          Որն է Ալիևի՝ ԵԱՏՄ խորհրդի նիստին և ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու պատճառը       Տեսանյութ.Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիրների ու իշխանության միջև ծեծկռտուք է եղել    

31 օգոս 2025 22:01

Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի զրույցը լավ և երկարատև է եղել

Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի զրույցը լավ և երկարատև է եղելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցը լավ և երկարատև է եղել, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։

Նա հավելել է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը դեմառդեմ է եղել։

Կիրակի օրը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում Չինաստանում, Պուտինը հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Նոր ավարտվեց Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ զրույցը։ Շատ լավ զրույց էր, երկարատև»,-ասել է Պեսկովը լրագրողներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր