Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան    

31 օգոս 2025 22:37

Առեղծվածային մահվան դեպք, բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է կնոջ մարմին

Առեղծվածային մահվան դեպք, բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է կնոջ մարմինԱյսօր՝ օգոստոսի 31-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի կա։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունները հավաստի են։

Քրեական և համայնքային ոստիկանները նշված թաղամասի 12-րդ շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի հյուրասենյակում հայտնաբերել են տան տիրուհու՝ Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Սուսաննա Հ․-ի դին, արնանման հետքեր, պարանոցին էլ առկա է եղել պարան։

Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր