Խնձորը օգնում է դանդաղեցնել ծերացումը, ինչպես նաև բարելավում է արյան կազմը

Ինչպես բացատրել է սննդաբան Միխայիլ Գինցբուրգը, երիտասարդությունը պահպանելու ամենակարևոր նյութերից մեկը քվերցետինն է։ Այս կենսաբանական միացությունը մեծ քանակությամբ առկա է խնձորում։
Մասնագետը նշել է, որ քվերցետինը պաշտպանում է օրգանիզմը տարիքային հիվանդություններից, այդ թվում՝ սրտանոթային հիվանդություններից։
Բացի այդ, խնձորը պետք է ավելի հաճախ ներառվի սննդակարգում, քանի որ այն պարունակում է շատ պեկտին և մանրաթել։ Այս նյութերը բարենպաստ ազդեցություն ունեն աղիքների վրա, դրանք կլանում են տոքսինները «ինչպես սպունգը»։
Խնձորը կարող է նաև բարձրացնել «լավ» խոլեստերինի մակարդակը և նվազեցնել «վատը»։ Բացի այդ այս հյութալի մրգերը նաև ազդում են արյան որակի վրա՝ բարելավելով դրա մեջ լիպիդների կազմը։