Շիրակի թեմը կանգնած է Միքայել Սրբազանի կողքին, այս դժվարությունը ժամանակավոր է, շուտով մեր առաջնորդը կշարունակի իր հոգևոր ծառայությունը          Թմրանյութի կասկածանքով բերման է ենթարկվել Նարեկ Մկրտչյանի եղբայրը       Ռուսաստանը հիմնավորված է համարում Մինսկի խումբը լուծարելու որոշումը    

04 սեպ 2025 09:10

Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների. թվեր․ «Ժողովուրդ»

Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների. թվեր․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ, համատեղության կարգով «Պոլիտեխնիկ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը այս տարվա օգոստոսի 28-ին պարծեցավ, թե իբր վերջին չորս տարիներին «Պոլիտեխնիկ»-ում արդեն երրորդ անգամ աշխատավարձի էական բարձրացում է արվել։

Թվաբանությունը զարմացնում է անգամ փորձառու մաթեմատիկոսներին՝ 108%, 15%, 14% եւ 13%։ Թվում է՝ տոկոսները չեն վերջանա, եթե հաջորդ անգամ էլ նույն ոգեւորությամբ հայտարարի, թե «պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերը կրկին բարձրացել են, այս անգամ…՝ Երկնային աստիճաններով»։

Իրականում ի՞նչ կապ ունի նա աշխատավարձերի, համալսարանի կառավարման գործընթացի հետ, եթե իր պարտականությունները չի կարողանում պատշաճ կատարել:

Տպավորություն է, թե Տիգրան Ավինյանն էլ է կլանվել տոկոսների կախարդանքով։ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը արդեն վաղուց է ապացուցել, որ թվաբանական «անիմաստությունն» իր սիրելի սպորտաձեւն է։ Իսկ հիմա քաղաքապետը կարծես որոշել է հետ չմնալ այս մրցավազքից։

Այստեղ, սակայն, մի «փոքրիկ» խնդիր կա։ Քաղաքապետի պաշտոնը ունի ե՛ւ պարտականություններ, ե՛ւ պատասխանատվություն։ Իսկ պարտականությունների մասին Ավինյանը հիշում է կարծես միայն այն ժամանակ, երբ հարցն արդեն անլուծելի փակուղու առջեւ է։

Օրինակ՝ Երեւանի համայնքը նրա ղեկավարության օրոք ունի ավելի քան 14 միլիարդ դրամի պարտք։ Գույքահարկի հավաքագրման մակարդակը ողբերգական վիճակում է։ Քաղաքային տնտեսության կառավարումը՝ խայտառակ ձախողված. փաստերը բազմաթիվ են։

Սակայն քաղաքապետ Ավինյանը «մոռացել» է իր բուն պարտականությունների մասին ու թավշյա ոգեւորությամբ մտել է ակադեմիական դաշտ։

Մնում է՝ նա իրականում ներկայացնի տպավորիչ թվեր, թե, օրինակ, իր ղեկավարման օրոք Երեւանի փողոցների փոսերը ինչպես են 200%-ով մեծացել, կամ քաղաքային պարտքերը կրկնապատկվել՝ «ի շահ» երեւանցիների առաջընթացի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր