Այս կենդանակերպի նշանները կհայտնվեն ֆինանսական հաջողության և մեծ փոփոխությունների հոսքի մեջ          ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց, նա տնային կալանքի տակ է       Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին    

06 սեպ 2025 13:00

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց, նա տնային կալանքի տակ է

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց, նա տնային կալանքի տակ էՄեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք պահելու համար, եւ դատարանի որոշմամբ կիրառվել է տնային կալանքը։ Տեղեկությունը փորձեցինք պարզել նրա փաստաբան Գեղամ Հակոբյանից․ վերջինս հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ հայտնել չի կարող, գրել է Armlur-ը։

Հայտնել էինք, որ անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբոր ձերբակալման դեպքով։ Նարեկ Մկրտչյանի եղբայրը երեկվա դրությամբ շարունակում էր մնալ ձերբակալված։ Քննչական կոմիտեն որոշում պետք է կայացնի, եւ ահա՝ կայացրեց։

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն Փարաքարում հավաքագրման գործընթացում է ներգրավված եղել։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր անվան շուրջ ապօրինի զենքի գործով օպերատիվ տվյալներ են ստացվել, որոնք եղել են բավականին ուշագրավ։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ պարզվել է, որ Մկրտիչ Մկրտչյանի մեքենայից փախուստի դիմած անձը Փարաքարի բնակիչ Հրանտ Սարգսյանն է, որին իրավապահները դեռ փնտրում են։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանը։

ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) եւ 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր