ՀՀ-ն այլևս այն երկիրն է, որտեղ «մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» արտահայտության համար շուրջ 80 օր անձը կարող է լինել կալանավորված

«Այդ նախադասությանն անմիջապես հաջորդեցին գործադիր իշխանության ղեկավարի մի շարք գրառումներ, այդ թվում՝ սպառնալիքներ ու հաշվեհարդարի ուղիղ խոստումներ։ Ժամերի ընթացքում Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց և մինչ օրս կալանքի տակ է»,- նշեց Վարդևանյանը։
Նա ընդգծեց, որ թե՛ առաջին ատյանի, թե՛ Վերաքննիչ դատարանի որոշումներով արդեն իսկ մերժվել են Կարապետյանին առաջադրված տնտեսական բնույթի մեղադրանքները, քանի որ դրանց վերաբերյալ հիմնավոր կասկած անգամ չկար։
ՀՀ-ն այլևս այն երկիրն է, որտեղ «մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» շուրջ 80 օր անձը կարող է լինել կալանավորված: Սա է այն օբյեկտիվ իրականությունը, որն ունենք: ՀՀ-ում ամենաշատ աշխատատեղեր ստեղծած և բարեգործություններ կատարած մարդը ապօրինի կալանավորված է»,-ասաց նա: