Երևանում «BMW»-ն բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ էլեկտրասյանը, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, ինչպես նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տեղում պարզվել է, որ վարորդը նախկինում զրկված է եղել վարորդական իրավունքի վկայականից։