Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Երիցուկը օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար       Սեպտեմբերի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

12 սեպ 2025 00:56

Երիցուկը օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար

Երիցուկը օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման ու կանխարգելման համարԳոյություն ունեն մոտ 20 տեսակի երիցուկներ, որոնց թվում առավել հայտնի է դեղատնային երիցուկը: Սովորաբար թուրմերի պատրաստման համար հենց դրա ծաղիկներն են օգտագործում։ Դրանց մեջ առկա է արժեքավոր միացությունների առավելագույն կոնցենտրացիան:

Երիցուկն ունի հանգստացնող ազդեցություն, ինչն օգնում է հաղթահարել անհանգստությունն ու սթրեսը, օգտագործվում է դեպրեսիայի բուժման ժամանակ:

Այն կարգավորում է սրտի ռիթմը, արյան շրջանառությունն ու խթանում է ուղեղի գործունեությունը: Երիցուկը կարգավորում է մարսողական համակարգը, կանխում է բորբոքային գործընթացը:

Թերապևտիկ նպատակներով, ինչպես նաև կանխարգելման համար օգտագործվում է թուրմը, եթերային յուղն ու չոր ծաղկաբույսերից պատրաստված թեյը: Խորհուրդ է տրվում օգտագործել բորբոքային հիվանդությունների, լեղին հանող համակարգի գործունեության խնդիրների, քնի խանգարումների ու անհանգստության, միզասեռական համակարգի բորբոքումների, շագանակագեղձի հիվանդությունների և այլնի դեպքում։ Երիցուկն օգնում է նաև մեղմել ատամի ու գլխի ցավը։

Բուժման ընթացքը չպետք է գերազանցի երեք ամիսը, չնայած երիցուկի մեջ պարունակվող ակտիվ նյութերից կախվածություն սովորաբար չի լինում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր