Ինչ մթերքներ են ազդում ուղեղի աշխատանքի վրա

Կանաչ թեյ-հարուստ է օրգանիզմին էներգիա մատակարարող ուղեղի գերհոգնածությունը և վերջինիս խանգարումները կանխող և հիշողությունը լավացնող բաղադրիչներով:
Հապալաս-նպաստում է ժամանակի ընթացքում ուղեղում անխուսափելիորեն ընթացող թթվայնացման պրոցեսի դանդաղեցմանը` այսպիսով կանխելով ծերունական տկարամտության և Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը:
Ավոկադո-շատ օգտակար է արյան շրջանառությունը բարելավելու համար, ինչն էլ իր հերթին` նպաստում է ուղեղի նորմալ կենսագործունեությանը:
Յոգուրտ-հարուստ է նյարդային համակարգի վրա բարերար ազդեցություն թողնող կալցիումով: Բացի դրանից, պարունակում է բավարար քանակությամբ տիրոզին, ինչն ուղեղի աշխատանքը խթանող դոպամինի և նորադրենալինի աղբյուր է:
Ելակ-նպաստում է ուղեղի ներքին կապերի կարգավորմանը և նվազեցնում է կենտրոնական նյարդային համակարգի վրա ազդող բացասական էֆեկտների ներգործությունը:
Ձու-կանխում է ուղեղի ծերացումը, քանի որ հարուստ է 2 գլխավոր բնական հակաօքսիդանտներով` լյուտեինով և զեաքսմանտինով: Բացի դրանից, ձուն սպիտակուցների գերազանց աղբյուր է:
Բրոկկոլի-K վիտամինով հարուստ լինելու պատճառով բարելավում է ուղեղի կոգնիտիվային ֆունկցիաները:
Սպանախ-խթանում է ուղեղի ընկալունակությունը և օրգանիզմի շարժողական ակտիվությունը, կանխում է ուղեղի ծերացումը:
Մոշ- կանխում է դեգեներատիվ հիվանդությունների զարգացումը և իր մեջ պարունակվող տարբեր սնուցող բաղադրիչների հաշվին օգնում է խուսափել ուղեղի թթվայնացումից:
Ծովամթերք-պարունակում է ճարպաթթուներ և օմեգա-3` նպաստելով ուղեղի վերարտադրողականության ֆունկցիայի բարելավմանը: