Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասին անհարգալից խոսույթը ոչ միայն քաղաքական շահարկում է, այլև խորապես վիրավորում է հավատավոր ժողովրդի զգացումները          Երևանում անհայտ մակնիշի ավտոմեքենան վրшերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի       Պետհամարանիշերի գնման մրցույթում հաղթել է նախկինում կոռուպցիոն սկանդալում հայտնված գործարարի ընկերությունը. «Հետք»    

12 սեպ 2025 12:17

«Թրամպի ուղու» վրա վերահաստատում եմ՝ մաքսային ծառայություն գործելու է

«Թրամպի ուղու» վրա վերահաստատում եմ՝ մաքսային ծառայություն գործելու էԱյո, «Թրամպի ուղու» վրա լինելու է մաքսային ծառայություն, ևս մեկ անգամ վերահաստատում եմ՝ մաքսային ծառայությունը այդտեղ գործելու է։ Այս մասին  ԱԺ-ում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե արդյոք  «Թրամփի ուղի» կոչվող ճանապարհային հանգույցին լինելու է մաքսային ծառայություն, եթե այո, ապա ի՞նչ կարգով։ 

Անդրադառնալով դետալներին՝ Հակոբյանն ասաց, որ դրանք դեռ քննարկման առարկա են։ «Այնուամենայնիվ, մեր մաքսային ընդհանուր քաղաքականությունը տոտալ է, այսինքն մենք մեր բոլոր սահմաններին առևտրի նույնացման ուղղությամբ բարեփոխումներ ենք անում, որոնց մասին ես խոսել եմ»։ 

Մինասյանն էլ ընդգծեց, որ թեև ասում են, որ միանշանակ գործելու է, բայց կա ինչ-որ մանրամասնություններ, որոնք ներկայացնելու կարիք կա, որպեսզի հստակություն լինի, թե ի վերջո, այս ճանապարհային հանգույցը կամ ճանապարհը իրենից ի՞նչ է ներկայացնում, ԵԱՏՄ-ի կանոնները, որքանո՞վ են գործելու այդ ճանապարհի վրա, գործելու են, թե չեն գործելու և այլն:

Հակոբյանն էլ կրկին արձանագրեց, որ հստակությունն այն է, որ մաքսային ծառայություն լինելու է, ինչ վերաբերում է մաքսային ծառայության դետալներին, դրանք հիմա ակտիվ քննարկվում են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր