Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

04 նոյ 2016 15:19

Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները.առողջապահության նախարար

Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը չի պատրաստվում զբաղվել հիվանդանոցներում ծննդկանների հաճախակիացած մահվան դեպքերով և նոր ուսումնասիրություններ կատարել այդ հիվանդանոցներում: Այս մասին նախարարն ասաց այսօր՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ վերջերս ծննդկան մահացավ Վանաձոր ԲԿ-ում, ավելի վաղ նման մահվան դեպքեր էին գրանցվել «Սլավմեդում» ու «Շենգավիթ» ԲԿ-ում: «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները»,- հայտարարեց նախարարը: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե չէ՞ որ այդ մահացած ծննդկանների դեպքերն իր ղեկավարած համակարգին են վերաբերում, նախարարը հակադարձեց. «Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր