Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունվարի 22-ի համար          ՀՀ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, որոշ տեղերում բուք է       Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից․ «Հրապարակ»    

19 սեպ 2025 14:34

Չեմ բացառում, որ նորից ինձ կալանավորեն, կարծում եմ ուրիշ կալանավորումներ էլ կլինեն իր ժամանակին

Չեմ բացառում, որ նորից ինձ կալանավորեն, կարծում եմ ուրիշ կալանավորումներ էլ կլինեն իր ժամանակինՉեմ բացառում, որ նորից ինձ կալանավորեն: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում հայտարարել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ես չեմ բացառում ոչ մի բան, բայց կարծում եմ՝ ուրիշ կալանավորումներ էլ կլինեն իր ժամանակին»,- ասել է Տոնոյանը:

Նա ասաց, որ իրեն չեն տրամադրել Քննիչ հանձնաժողովի արձանագրությունները, որի իրավունքն ինքն ունի:

«Ես այդ հարցը բարձրացրել եմ քննիչ հանձնաժողովում: Ուղիղ բարձրացրել եմ՝ կար՞ղ են իմ փաստաբաններն ունենալ հարցադրումներ կամ ծանոթանան իմ պատասխաններին, որ հետագայում եթե լինեն քրեական գործեր, մենք պատրաստ լինենք: Բայց ամենակարևորը՝ ես դիմել եմ ԱԺ նախագահին, որ ըստ օրենքի, արձանարգրություններին ծանոթանամ, ինչպես նաև ունենամ հնարավորություն զեկույցին ծանոթանալու, դա իմ օրինական պահանջն է: Մինչև հիմա պատասխան չեմ ստացել, հուսով եմ՝ կստանամ»,- ասաց Տոնոյանը:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր