Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում          Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է որոշումը, որտեղ պարտավորեցնում է ՀՀ կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից       Արցախում մնացած 10 հայերը և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի եկել են Հայաստան    

24 սեպ 2025 13:12

Ղարաբաղի վերաբերյալ բոլոր փաստաթղթերն իր ձեռքի տակ են, թող դրանք հրապարակի, որից հետո վեճը վերջացած կլինի

Ղարաբաղի վերաբերյալ բոլոր փաստաթղթերն իր ձեռքի տակ են, թող դրանք հրապարակի, որից հետո վեճը վերջացած կլինիԹող նախ Փաշինյանը հրապարակի Լեռնային Ղարաբաղի կարգավորման բոլոր փաստաթղթերը, բոլորն իր ձեռքի տակ են։ Այս մասին իր 80-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն։

«Նախկինում բանակցված բոլոր թեզերն ինքը կործանեց Ստեփանակերտում հայտարարելով՝ «Արցախն Ադրբեջան է և վերջ» ու պատերազմ բերեց»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հետ բանավիճելուն, Տեր-Պետրոսյանն ասաց, որ Փաշինյանը պետք է հրապարակի Արցախի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը:

«Ղարաբաղի վերաբերյալ բոլոր փաստաթղթերն իր ձեռքի տակ են, 100 անգամ ասել եմ՝ թող դրանք հրապարակի: Եթե հրապարակի այդ փաստաթղթերը, վեճը վերջացած կլինի, որովհետև այդտեղ ամեն ինչ ասված է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր