Նոյեմբերի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գարեգին Նժդեհ փողոցում հրդեհ է բռնկվել «Toyota»-ում․ այն վերածվել է մոխրակույտի       Այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները, կրակը ուժգնորեն տարածվում է․ Գառնիկ Դանիելյան    

25 սեպ 2025 11:46

Արտակարգ դեպք, հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում, այն դարձել է ոչ շահագործելի

Արտակարգ դեպք, հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում, այն դարձել է ոչ շահագործելիԵրեկ՝ սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում ավտոմեքենա է այրվում։

Ժամանել են Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մարել են նշված փողոցի 60 տան բակում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, ինչի հետևանքով այրվել է շարժիչի հատվածը։ 

Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր