ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար          Մայիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը պաշտոնաթող է արվել    

27 սեպ 2025 22:02

Արևմուտքի փորձերը՝ վերականգնելու Իրանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանն անընդունելի և անօրինական է համարում

Արևմուտքի փորձերը՝ վերականգնելու Իրանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանն անընդունելի և անօրինական է համարում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Արևմուտքը մերժել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի երկարաձգումը։

«Ռուսաստանն անընդունելի և անօրինական է համարում Արևմուտքի փորձերը՝ վերականգնելու Իրանի դեմ պատժամիջոցները: Սա բացահայտում է Արևմուտքի կողմից կառուցողական լուծումների որոնման սաբոտաժը և շանտաժի ու ճնշման միջոցով Իրանից միակողմանի զիջումներ կորզելու ցանկությունը։ Մոսկվան կտրականապես մերժում է այդ մանիպուլյացիաները»,-ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր