ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին․ «Հրապարակ»          «Չեն հասցնում բոլորին լսել»․ ընտրական գործերը լարվածություն են ստեղծել համակարգում․ «Ժողովուրդ»       Փաշինյանը թիմում միայնակ է. չկա կողքին մեկը, որ հարվածն իր վրա վերցնի․ «Ժողովուրդ»    

29 սեպ 2025 12:24

Երևանում «Nissan»-ը բախվել է ծառին, վարորդի ամուսինն ու 7-ամյա երեխան տեղափnխվել են hիվանդանnց

Երևանում «Nissan»-ը բախվել է ծառին, վարորդի ամուսինն ու 7-ամյա երեխան տեղափnխվել են hիվանդանnցԵրեկ՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:15-ի սահմաններում Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկի հատվածում Երևանի բնակիչ 41-ամյա Գ. Աղայանը իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:
 
Վթարի հետևանքով ուղևորներից Երևանի բնակիչ 47-ամյա Գ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ 7-ամյա Է. Հ.-ն՝ «Ուիգմոր» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր