Դեկտեմբերի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ»       Դեկտեմբերի 16-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

02 հոկ 2025 10:52

Առաջիկա օրերին եղանակը կտրուկ կտաքանա, սպասվում է տաք և սակավատեղում հոկտեմբեր

Առաջիկա օրերին եղանակը կտրուկ կտաքանա, սպասվում է տաք և սակավատեղում հոկտեմբերՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեղեկություններ է հայտնել՝ նշելով, որ առաջիկա օրերին կտրուկ կտաքանա:

«Վերջին 2 օրերին Սև ծովի ցիկլոնով պայմանավորված հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը զգալի նվազել է, մի շարք շրջաններում տեղումներ են, բայց մենք ձեզ համար ունենք շատ լավ լուր:

Սկսած հոկտեմբերի 3-ից այդ ցիկլոնն ամբողջությամբ դուրս կգա մեր տարածաշրջանից՝ իր տեղը զիջելով հարավ-արևմուտքից արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդային հոսանքներին

Հոկտեմբերի 3-6 ընկած ժամանակահատվածում մեր երկիրը գտնվելու է այդ տաք հոսնանքերի ազդեցության  գոտում: Հանրապետության ողջ տարածում օդի ջերմաստիճան աստիճանաբար բարձրանալու է մոտ 8-10 աստիճանով»,- սոցցանցում հրապարակած տեսանյութում ասել է Սուրենյանը:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենը նաև հայտնել է, որ սպասվում է տաք և սակավատեղում հոկտեմբեր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր