Տեսախցիկները տեղադրվում են ոչ թե հոծ գիծը տրորելու համար տուգանելու, այլ պարզելու վթարների մեղավորներին

Բանախոսները
խոսեցին ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման վերաբերյալ վերջին հանձնարարականներից:
Կարեն
Չիլինգարյանը նշեց, որ արագաչափ սարքերի, տեսախցիկների տեղադրումն ընդունված է ողջ աշխարհում, սակայն Երևանում, տեղադրված տեսախցիկները չափից շատ են. «Սովորաբար ընդունված է տեսախցիկներ տեղադրել՝ պարզելու վթարների մեղավորներին, բայց ոչ թե հոծ գիծը տրորելու համար տուգանել: Երևանն այսօր ողողված է տեսախցիկներով, արագաչափ սարքերով և
կարմիր գծերով եզերված ավտոկայանատեղիներով: Այդ ամենի նպատակը
պետք է լիներ, որ խախտումները, վթարները նվազեն, երթևեկությունը կարգավորվի: Սակայն հասարակության մոտ այն կարծիքն է, որ դիտավորյալ է արված՝ ֆինանսական հարցեր լուծելու համար:
Ինչ վերաբերվում է կարմիր գծերին պետք է ներդրում
արվեր և հատուկ տեղեր հատկացվեր կայանատեղիների համար: Այդ դեպքում քաղաքացուն, վարորդին
օգուտ կտային, իսկ այսօր խցանումների հիմնական պատճառը հենց կարմիր գծերն են»,- նշեց
նա:
Խոսելով Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականների մասին՝ ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման վերաբերյալ, մասնավորապես, որ տուգանքները պետք է գնան պետական բյուջե, Կ. Չիլինգարյանն ասաց, որ ի սկզբանե պետք է այդպես լիներ. «Իսկ թե կոնկրետ ինչ կտա քաղաքացուն, վարորդին, կտեսնենք»:
«Վարորդի ընկեր» կազմակերպության խորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի խոսքով
էլ նախագահի հանձնարարականներից կարելի է ենթադրել, որ պետք է մտցվի ճիշտ և արդյունավետ մենեջմենթ. «Հայաստանում կարմիր գծերը փող աշխատելու միջոց են, իսկ այլ երկրներում
օգտագործվում է քաղաքը լիցքաթափելու համար:
Բացի այդ, կարմիր գծերը մինչև քաղաքի ծայրամասերը հասել են, բայց շատ դեպքում կա գծանշումները, բայց նախազգուշացնող վահանակ չկա, կամ հակառակը: Շատ հաճախ
վարորդը տեսագրություն է պահանջում ընկերությունից, քանի որ մեքենան վնասվել է կայանատեղիում: Կամ չեն տրամադրում, կամ տրամադրում են, բայց բան չի երևում»,-ասաց Արտակ Խաչատրյանը: