Անչափահասը «Opel»-ով կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջված հայտնվել բետոնե ջրատարում          Վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք՝ Կոտայքի մարզում, 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղայի       Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաս մնալ    

02 հոկ 2025 14:05

Առաջին անգամ Հայաստանում կհավաքվեն մասնավոր խուզարկուները

Առաջին անգամ Հայաստանում կհավաքվեն մասնավոր խուզարկուներըՀոկտեմբերի 6-8-ը Երևանում տեղի կունենա Մասնավոր դետեկտիվների միջազգային ասոցիացիայի 16-րդ կոնֆերանսը։
 
Կոնֆերանսի համակազմակերպիչ  է նաև Հայաստանում առաջին և միակ դետեկտիվ գործակալությունը՝ 

«Գաբրիելյան ընդ փարթներս» դետեկտիվ բյուրոն ի դեմս բյուրոյի  հիմնադիր, ասոցիացիայի փոխնախագահ Հայկ  Գաբրիելյանի։

Այս կարևոր իրադարձությունը հավաքում է մասնավոր  խուզարկուներին և փորձագետներին նախկին ԽՍՀՄ տարածքի տարբեր պետություններից, այդ թվում՝ Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Լիտվայից և այլ երկրներից։

Կոնֆերանսը հնարավորություն կտա մասնակիցներին փոխանակելու փորձը, քննարկելու նորագույն հետաքննության մեթոդները և ամրապնդելու միջազգային համագործակցությունը մասնավոր հետաքննությունների ոլորտում։ 
 
Գաբրիելյան և Փարթներս դետեկտիվ բյուրոն հպարտ է մասնակցելու և կազմակերպության մաս լինելով՝ նպաստում է ոլորտի միջազգային զարգացմանը։

Կոնֆերանսի ընթացքում նախատեսվում են մասնագետների զեկույցներ, բաց քննարկումներ և շփման լայն հնարավորություն միջազգային մասնագիտական շրջանակներում։

«Գաբրիելյան ընդ Փարթներս» դետեկտիվ բյուրոն ողջունում  է բոլոր մասնակիցներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր