Ապրիլի 7-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Փնտրում են համարձակ մարդուն․ «Հրապարակ»       Պասիվները կպատժվեն, ակտիվները կխրախուսվեն․ «Հրապարակ»    

06 հոկ 2025 14:15

Մինչև չլինի 54 ստորագրություն, մենք այդ թուղթը մուտք չենք անելու

Մինչև չլինի 54 ստորագրություն, մենք այդ թուղթը մուտք չենք անելու«ՀՀ օրենքներով իմպիչմենտի գործընթաց կարելի է մուտք անել 36 ստորագրությամբ, որից հետո 76 ժամվա ռեժիմով այն մտնում է օրակարգ, քվեարկվում և բացասական քվեարկվելու պարագայում Նիկոլ Փաշինյանը կես տարով ստանում է իմունիտետ։ Մենք չէինք կարող նմանօրինակ կարճատես, անհեռատես քայլ անել և մուտք անել 36 ստորագրությամբ մի փաստաթուղթ։ Մենք ընտրել ենք պարտվելու հավանականություն չենթադրող ճանապարհը։ Մինչև չլինի 54, մենք այդ թուղթը մուտք չենք անելու։ Թուղթը մուտք անելու պահին գործընթացն արդեն հաղթանակած է լինելու, որովհետև անհրաժեշտ է լինելու 54 ձայն, իսկ այդ 54-ն արդեն ստորագրած են լինելու։ Ձևաթուղթը փոխանցված է «Հայաստան» խմբակցության մեր գործընկերներին իրենց ստորագրություններն այդ ձևաթղթի տակ դնելու համար»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայկ Մամիջանյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր