Հունվարի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Արգավանդում բшխվել են «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և «Nissan Rogue»-ը       Բшխվել են «Mercedes-Benz» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները, կան տnւժածներ    

13 հոկ 2025 14:05

Ռուսաստանի իրավապահները «Սպայկա»-ի քրեական գործով դիմել են ՀՀ Գլխավոր դատախազությանը

Ռուսաստանի իրավապահները «Սպայկա»-ի քրեական գործով դիմել են ՀՀ Գլխավոր դատախազությանըՌուսաստանի իրավապահները իրավական օգնության միջնորդություն են ներկայացրել Հայաստանի Գլխավոր դատախազություն՝ Հայաստանի գյուղմթերքի ամենամեծ բեռնափոխադրող «Սպայկա» ընկերության քրեական գործով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցին ի պատասխան հայտնել են դատախազությունից։ Դատախազությունը հրաժարվել է տրամադրել միջնորդության հիմքերն ու մանրամասները։

«Սպայկա»-ի ավելի քան 100 բեռնատարներ Ռուսաստանի տարածքում արգելափակված են արդեն մոտ 1.5 ամիս։ Այս ընթացքում «Սպայկա»-ն չի մանրամասնել, թե ինչին է վերաբերում Ռուսաստանում ընկերության հետ կապված իրավական գործընթացը: Ընկերության տնօրեններից Կարեն Բաղդասարյանն ավելի վաղ ասել էր, որ իրենց իրավաբաններին չի հաջողվել պաշտոնական պատասխաններ ստանալ: «Սպայկա»-ն ռուսական կողմի գործողությունները որակել էր «ագրեսիվ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր