Վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք՝ Կոտայքի մարզում, 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղայի          Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաս մնալ       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 10-ի համար    

13 հոկ 2025 19:49

Երևանի Երկաթուղայինների փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Երևանի Երկաթուղայինների փողոցում բռնկված հրդեհը մարվել էՀոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երկաթուղայինների փողոցում։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկաթուղայինների 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 100 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։11-ին, մարվել 11։36-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ)։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տանիքի մյուս հատված։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր