Աշխարհի առաջատար բուհերն ու դպրոցները Հայաստանում, Երևանում կկայանա կրթական ամենամեծ միջոցառումը
London Eye միջազգային ուսումնական կենտրոնը հոկտեմբերի 18-ին Երևանում կազմակերպում է «Միջազգային կրթական Էքսպո 2025» ամենամյա կրթական միջոցառումը:Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 25 հեղինակավոր միջազգային կրթական հաստատությունների ներկայացուցիչներ՝
ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Իսպանիայից, ԱՄԷ-ից, Հունաստանից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Կիպրոսից և Չեխիայից։
Միջոցառման նպատակն է տրամադրել ամբողջական տեղեկատվություն արտերկրում ուսման հնարավորությունների մասին, ստեղծել հնարավորություն՝ անձամբ հանդիպելու միջազգային ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ, խրախուսել կրթական կապերը և աջակցել ուսանողներին իրենց ուսումնական ճանապարհի ճիշտ ընտրության հարցում, ինչպես նաև խթանել Հայաստանում կրթության միջազգայնացումը և բարձրացնել իրազեկվածությունը ոլորտում առկա հնարավորությունների վերաբերյալ:
Կրթական ցուցահանդեսը կօգնի ծանոթանալ, թե ինչպես ընդունվել միջազգային դպրոցներ և համալսարաններ, ինչ կրթաթոշակային ծրագրեր են առկա, ինչպես մասնակցել վերապատրաստման դասընթացների, կամավորական աշխատանքների, ճամբարների և շատ այլ ծրագրերի:
Միջոցառումը հնարավորություն կտա անմիջապես շփվել Հայաստան ժամանած ստորև ներկայացված առաջատար միջազգային կրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ.
1. EU Business School – Շվեյցարիա / Իսպանիա / Գերմանիա
2. Mander Portman Woodward – Միացյալ Թագավորություն
3. University of Debrecen – Հունգարիա
4. University of Nicosia – Կիպրոս
5. Cardiff Sixth Form College- Միացյալ Թագավորություն
6. St Andrew’s College Cambridge – Միացյալ Թագավորություն
7. English Path – Միացյալ Թագավորություն / Գերմանիա / Իռլանդիա / Դուբայ
8. Domus Academy – Իտալիա
9. Institut Montana Switzerland – Շվեյցարիա
10. EF Academy – Միացյալ Թագավորություն / ԱՄՆ
11. ACT - The American College of Thessaloniki – Հունաստան
12. Lazarski University – Լեհաստան
13. University Bridge – Միացյալ Թագավորություն / ԱՄՆ
14. NABA (Nuova Accademia di Belle Arti) – Իտալիա
15. Nord Anglia Education – գլխամաս՝ Միացյալ Թագավորություն
16. Central Film School London – Միացյալ Թագավորություն
17. IU International University of Applied Sciences – Գերմանիա
18. OCA-Prague (Open College of the Arts Prague) – Չեխիա
19. Instituto Marangoni – Իտալիա / Ֆրանսիա / Միացյալ Թագավորություն
20. Le Cordon Bleu Paris – Ֆրանսիա
21. IE University – Իսպանիա
22. Swiss School of Management – Շվեյցարիա
23. BHMS (Business & Hotel Management School) – Շվեյցարիա
24. Shorelight-107 համալսարանի ընդունելության կազմակերպող ընկերություն
25. GBS- ԱՄԷ
26. Oxford Spires- ԱՄՆ, Միացյալ Թագավորություն
Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Կամար բիզնես կենտրոնում Ժամը՝ 10:30 – 18:30
Մուտքը անվճար է, սակայն պարտադիր է նախնական գրանցումը։
Գրանցվել՝ այս հղումով
