Տեսանյութ. Այսօր ձմեռային արևադարձն է, մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունն օր-օրի ավելանալու է          Մայր Տաճարի դուռը ջարդողների հովանավոր իշխանության ներկայացուցիչներից մեկը հոգևոր սպասավորներիս է դիմել բացահայտ շшնտաժի տրամաբանությամբ       Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ    

19 հոկ 2025 10:40

«Սուր էկզոգեն թnւնավորում» ախտորոշմամբ «Մարտունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 երեխա

«Սուր էկզոգեն թnւնավորում» ախտորոշմամբ «Մարտունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 երեխաՀոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ «Մարտունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 երեխա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Արդեն տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և հիվանդանոց տեղափոխվածներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 11-ամյա Ա․ Մ․-ն, 14-ամյա Ա․ Մ․-ն, 15-ամյա Ա․ Մ․-ն և 15-ամյա Տ․ Ջ․-ն։

Պարզվել է նաև, որ վերջիններս հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, թունավորվել են մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 32-ամյա Նարեկ Մ․-ի տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից։

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր