Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

19 հոկ 2025 20:00

Հակառակ իշխող ուժի հակաեկեղեցական գործողություններին՝ մեր Սուրբ եկեղեցին անսասան է, հզոր, հետամուտ կլինենք մեր ազգի շահերի պաշտպանությանը

Հակառակ իշխող ուժի հակաեկեղեցական գործողություններին՝ մեր Սուրբ եկեղեցին անսասան է, հզոր, հետամուտ կլինենք մեր ազգի շահերի պաշտպանությանըՀազարավոր ուխտավորների համար Մայր տաճարում այսօր երեկոյան ժամերգությունն անցկացնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Վեհափառը օրհնեց Մայր տաճարի մոտ հավաքվածներին, որոնք վանկարկում էին «Վեհափա՜ռ»։

«Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով և կեղծ մեղադրանքներով կալանավորվել Միքայել, Բագրատ, Մկրտիչ Սրբազանները, Սամվել Կարապետյանը։ Թող տերը քաջ առողջության և արևշատ կյանքի տարիներ պարգևի նրանց։ Մեր կոչն է հավատավոր մեր զավակներին՝ ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև։ 

Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական գործողություններին՝ մեր Սուրբ եկեղեցին անսասան է, հզոր, հետամուտ լինելով մեր ազգի շահերի պաշտպանությանը։ Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ կարող ենք վերականգնել արդարություն, որ ազատ արձակվեն ապօրինի բանտարկված մեր զավակները, եղբայրներն ու քույրերը»,- Մայր տաճարում Միասնական աղոթքի ժամանակ ասաց Վեհափառ Հայրապետը։

Վեհափառ հայրապետն ասաց, որ այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև․ արտաքին ծանր սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների և ինքնության ընկալումների խեղմամբ, ներքին պառակտվածությամբ, որ ավելի է խորանում անհանդուրժողականության ու ատելության սերմանումով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր