ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը դիմել է վարչական դատարան` ընդդեմ ՆԳՆ ոստիկանության. «Ժողովուրդ»          Դեկտեմբերի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ»    

23 հոկ 2025 10:02

Ով է պրոդյուսերը եւ ով՝ սցենարիստը․ «Հրապարակ»

Ով է պրոդյուսերը եւ ով՝ սցենարիստը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ Կառավարությունն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում, մեր տեղեկություններով, համագործակցում է օտարերկրյա կազմակերպությունների հետ։

Օրեր առաջ հրապարակվեց Աղան քահանայի հետ Նաթան արքեպիսկոպոսի հեռախոսազրույցը։ Պարզ է, որ գաղտնալսումն իրականացվել է ուժայինների, թերեւս՝ ԱԱԾ-ի կողմից։

Ապա այն տարածելու, մեսիջները հանրությանը հասցնելու մանրակրկիտ ծրագիր է մշակվել, որը, մեր տեղեկություններով, իրականացրել է Equal Rights and Independent Media` Հավասար իրավունքներ եւ անկախ լրատվամիջոցներ ընկերությունը (ERIM, ԷՐԻՄ)՝ ՀՀ կառավարության հետ միասին։ Կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ նյութեր, ռեսուրսներ, ընկերությունը մոդելավորել է արշավը։ Մեզ ասացին, որ ընկերության փորձագետների խորհրդատվությամբ են կառավարությունում եկել համոզման, որ առաջիկա ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է նախ «հաղթել» Եկեղեցուն, եւ դա պետք է անել մինչեւ նախընտրական փուլը։ Այժմ նոր նյութեր են պատրաստում՝ հրապարակելու, եւ նոր քայլեր են մշակում:

Այս ընկերության հետ աշխատանքները համակարգում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը` ընկերության փոխտնօրեն Ֆլորա Գրայոնին ուղիղ շփվում է իր հետ: Խոսնակը հետո հաշվետվություն է ներկայացնում Արայիկ Հարությունյանին։

Այս ընկերությունն իրականացնելու է նաեւ Proelect նախագիծը՝ խորհրդարանական ընտրությունների շրջանում «ապատեղեկատվության դեմ պայքարելու համար»։

Տեղեկացանք նաեւ, որ կառավարության պատվերով ընկերությունը ֆիլմ է նկարահանելու` Եկեղեցու դեմ, Փաշինյանի գլխավորությամբ, ՔՊ-ի պայքարի մասին։

Սա Փաշինյանի անձնական մտահղացումն է: Ֆիլմը պետք է հանրությանը ցույց տա, որ կառավարությանը սադրել եւ նման քայլերի ի սկզբանե հրահրել են Եկեղեցու ներկայացուցիչները։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝  այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր