Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու       Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում    

23 հոկ 2025 18:02

Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների գործելակերպը եկեղեցու հանդեպ. Ռումանիայի հայոց թեմ

Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների գործելակերպը եկեղեցու հանդեպ. Ռումանիայի հայոց թեմՌումանիայի հայոց թեմը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների գործելակերպը եկեղեցու հանդեպ.

▪️Մեր Սուրբ եկեղեցու դեմ նախաձեռնված արշավը գրավում է նորանոր ամոթալի բարձունքներ՝ խախտելով օրինականության պահանջները, անցնելով նաև ազգային մեր կյանքում գործող չգրված օրենքների և բարոյականության բոլոր սահմանները:

▪️Հայոց եկեղեցու հոգևորականների դեմ հարուցված քրեական գործերն ու դատավարության ընթացքը բազմաթիվ տագնապներ և հարցեր են հարուցում թե՛ իրենց աննախադեպությամբ և թե՛ դրանց ընթացքի արդարության և թափանցիկության առումով:

▪️Այս դժվարին օրերին մենք միասնաբար կանգնած ենք Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, մեր հոգևոր եղբայրների և մեր հավատացելոց կողքին` հեռու վանելու մեզանից ամեն պառակտում և ամրապնդելու սերն ու միաբանությունը՝ ի շահ մեր ազգի և պետականության:

▪️Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ առաջնորդվելու արդարության, թափանցիկության և օրինականության սկզբունքներով և հանձնառությամբ՝ հանդեպ հավատքի ու հայրենասիրության այն անխախտ արժեքները, որոնք դարեր շարունակ ամրացրել ու պահպանել են մեր Ժողովրդին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր