Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

24 հոկ 2025 09:00

Կոռուպցիոն ռիսկներ ՀԷՑ-ում․ հոսանքի կորուստները շեշտակի աճել են․«Հրապարակ»

Կոռուպցիոն ռիսկներ ՀԷՑ-ում․ հոսանքի կորուստները շեշտակի աճել են․«Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․  Ռոմանոս Պետրոսյանի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակվելուց հետո կառույցում կադրային ջարդ է սկսվել։ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանից 5.2 մլն դրամ աշխատավարձ ստացող Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքից ազատել է կառույցի հնաբնակ աշխատակիցներին եւ շարունակում է ազատել: Հատկապես ՀԷՑ ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային պայմանագրերն են նախեւառաջ լուծարվում, եւ նրանց փոխարեն նշանակվում են ՔՊ-ականներ։ Չնայած ՔՊ-ականները դեռ կարճ ժամանակ են աշխատել, սակայն տեղեկություններ կան, որ հոսանքի կորուստների շեշտակի աճ է գրանցվել` տեխնիկական կորուստներից ավելի, ինչը կոռուպցիոն ռիսկի դրսեւորում է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 24. 10․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր