«Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, վթարի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել, կա 2 տուժած          Որտեղից գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, միգուցե կան պայմանավորվածություններ       Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել    

24 հոկ 2025 09:20

Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. «Հրապարակ»

Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդանիկ» օպերացիան հերթական անգամ ի ցույց է դրել ուժայինների, մասնավորապես՝ ոստիկանության ոչ պրոֆեսիոնալիզմը։

Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը, որտեղ հարյուրավոր ոստիկաններից մի քանի ժամ է պահանջվել` «մի Վարդան Ղուկասյան» ձերբակալելու համար, մինչդեռ, ըստ նրա, 20-30 պրոֆեսիոնալը կարող էին գործը գլուխ բերել։

Գուցե ոստիկանական զորքը լցրել են Գյումրի, որ վախեցնե՞ն ժողովրդին՝ հարցրինք մեր աղբյուրին: Պատասխանը եղավ այն, որ ժողովրդին վախեցնելու կարիք չկար, քանի որ մի քանի ժամ հետո հրապարակում հավաքվածների քանակը չէր ավելացել, բայց իրավապահները հապաղում էին։

Վերջին մեկ ամսվա ընթացքում սա ՆԳՆ ղեկավարության երկրորդ լուրջ բացթողումն է, ըստ մեր աղբյուրի: Եվ համակարգում չեն բացառում, որ Արփինե Սարգսյանին հեռացնելու հարցն արդեն հասունացել է, չնայած նրա արտաքին հովանավորներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր