Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան. թվեր. «Ժողովուրդ»          ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»       «Հարսնաքարն» ու Վովայի առանձնատունը չեն քանդի. «Ժողովուրդ»    

24 հոկ 2025 23:35

Նիկոլ Փաշինյանին ամենայն եռանդով կկալանավորեի, եթե Վանեցյանն ինձ տար հիմքեր

Նիկոլ Փաշինյանին ամենայն եռանդով կկալանավորեի, եթե Վանեցյանն ինձ տար հիմքերԵս շատ զարմացել եմ ԱԱԾ տնօրենի, գեներալի այդպիսի մեկնաբանության վրա, այսինքն ի՞նչ է ասել Արթուր Վանեցյանը, որ ինքը ունեցել է տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը հանցագործություն է կատարել, ձերբակալման հիմք է ունեցել և չի ձերբակալել, քանի որ վախենո՞ւմ էր Արթուր Դավթյանից։ Այս մասին 24News-ին տված հարցազրույցում ասել է նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ ինքը կարող էր քրեական գործ հարուցել, ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, սակայն չի արել, քանի որ դրանից անմիջապես հետո Արթուր Դավթյանը Փաշինյանին ազատ կարձակեր, և մեկ այլ ստորագրությամբ պետական հեղաշրջման գործով Վանեցյանին կտաներ կալանավորման։

«Եթե Արթուր Վանեցյանն ուներ Նիկոլ Փաշինյանի կողմից հանցագորոծության կատարման մասին փաստ, ապա այդ փաստը պետք է արտահայտված լիներ որևէ քրեական վարույթի ձևով, վստահաբար ձեզ ասում եմ՝ այդպիսի վարույթ չի եղել, այլ եղանակ, որին կարող էր տիրապետել Վանեցյանը, օպերատիվ ծառայությունների ձեռք բերած տեղեկություններին էին, որոնք հասանելի չէին դատախազին, և Վանեցյանն ինձ ոչ մի տեղեկություն չի տվել»,- նշել է նա։

Հարցին՝ եթե Արթուր Վանեցյանը իրեն ներկայացներ փաստեր, ապա ինքը կկալանավորեր Փաշինյանին, Արթուր Դավթյանն ասաց․ «Ես պարտավոր էի դա անել և այդ պարտավորությունը կիրացնեի ամենայն եռանդով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր