Ակնհայտ է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պшտերազմ հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը          Երևանում բшխվել են թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն, կա վիրшվոր       ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն    

25 հոկ 2025 23:16

Բախվել են «Toyota»-ն, «Mercedes»-ը, «Nissan»-ը և օտարերկրացու վարած մոտոցիկլը, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Բախվել են «Toyota»-ն, «Mercedes»-ը, «Nissan»-ը և օտարերկրացու վարած մոտոցիկլը, վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հոկտեմբերի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 19։10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են 35-ամյա Վահագն Ե․-ի վարած «Toyota» մակնիշի, 49-ամյա Արայիկ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 19-ամյա Արմեն Մ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները և մոտոցիկլը։

Վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ով օտարերկրացի է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վիրավոր մոտոցիկլավարի ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր