Դեկտեմբերի 24-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սիսիանի ոստիկանությունից «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը       Հայ գերիները կտտանքների են ենթարկվում, միջազգային դերակատարներն էլ կանաչ լույս են վառում ադրբեջանական հանցագործությունների համար    

28 հոկ 2025 20:34

Տեսանյութ.Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է ինքնաթիռից դուրս գալիս

Տեսանյութ.Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է ինքնաթիռից դուրս գալիսՄասիսի Համայնքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է Զվարթնոց օդանավակայանում՝ ինքնաթիռից իջնելուց անմիջապես հետո։ Այս մասին տեղեկացրել է Նարեկ Մալյանը։ 

Դավիթ Համբարձումյանը Հայաստան էր վերադառնում Մոսկվայից։ Ենթադրվում է, որ ՀՀ տարածք մուտք գործելուն պես իրավապահները նրան արգելանքի կվերցնեն, քանի որ նրան կալանավորելու վերաբերյալ կար դատարանի որոշում։

Հիշեցնենք, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցող իշխանափոխության պահանջով ցույցների ժամանակ միջադեպ է տեղի ունեցել ցուցարարների և այլ քաղաքացիների միջև։ Հարուցվել էր քրգործ, մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց, որոնց թվում՝ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին։ Դատարանի որոշմամբ՝ նրան դատապարտել էին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր