Տեսանյութ.Իրանի գերագույն առաջնորդը սպանվել է. հայտարարվել է 40-օրյա սգո շրջան          Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում       Արարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է    

07 հուն 2026 22:45

Աչաջուր գյուղում այրվել է մոտ 500 հակ պահեստավորած և մոտ 3 տոննա կուտակած անասնակեր

Աչաջուր գյուղում այրվել է մոտ 500 հակ պահեստավորած և մոտ 3 տոննա կուտակած անասնակերՀունվարի 7-ին, ժամը 14։49-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին մոտակա կիսակառույց շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին, մարվել՝ 20:20-ին: Այրվել է մոտ 500 հակ պահեստավորած և մոտ 3 տոննա կուտակած անասնակեր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր