Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին          Գյումրիում 2-ամյա երեխան իրենց տան 3-րդ հարկի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել       Նոյեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

08 նոյ 2025 10:00

Թեև առողջական խնդիրներին և պահման ոչ բավարար պայմաններին՝ հոգևոր հայրերը որևէ պահի չեն տրտնջում

Թեև առողջական խնդիրներին և պահման ոչ բավարար պայմաններին՝ հոգևոր հայրերը որևէ պահի չեն տրտնջումԻնչպես արձանագրել եմ բազմիցս, մեր հոգևոր հայրերն օժտված են զարմանալի տոկունությամբ, կամքով և վճռականությամբ: Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով ԱԱԾ մեկուսարանում տեսակցել է Բագրատ և Միքայել Սրբազաններին։

«Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ունենալով այսպիսի նվիրյալ բարձրաստիճան հոգևորականներ՝ չի կարող պարտվել իշխանությունների հրահրած ճակատամարտում: Այս ծանր օրերին, երբ մեր ազգային եկեղեցին ենթարկվում է ասպատակությունների, այսպիսի մարդիկ խարիսխ ու հենասյուն են մեր արժեհամակարգն ու պետությունը պահպանելու արդարացի պայքարում:

Սրբազանների կոչը մնում է նույնը. համախմբվել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ և որևէ պահի չմտածել զիջելու, թուլանալու մասին: Վհատվելն անկարելի է ինքնության համար տարվող այս պատերազմում:

Թեև առողջական խնդիրներին և պահման ոչ բավարար պայմաններին՝ հոգևոր հայրերը որևէ պահի չեն տրտնջում: Շարունակում են իրենց աղոթքներն ուղղել մեր ժողովրդի, պետության անսասանությանը:

Օրվա իշխանություն հանդիսացող խմբակին չի՛ հաջողվել և չի՛ հաջողվելու հալածանքներով, բանտարկություններով ընկճել անսասան ոգու տեր բարձրաստիճան հոգևորականներին: Այս ճղճիմ քաղաքականությունը վնասելու է միայն իրենց և մոտեցնելու է արդարության հաղթանակի ժամը:

Այսօր Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) տեղի ունեցավ միասնական աղոթք՝ հաջակցություն Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի:

ԱԱԾ մեկուսարանում անցկացրած ժամերն անցան րոպեների պես: Մշտապես հետաքրքիր է լսել հոգևոր հայրերի խոսքը, պատգամները:

Հավատավոր հայ ժողովուրդը սպասում է Ձեր վերադարձին, սիրելի՛ Սրբազաններ:

«Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և չարագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներից և գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատվիրանների մասին»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր