Չեղարկում ենք Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը          Տեսանյութ․Մոտենում է հերթական ցիկլոնը, որը մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը, օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-8 աստիճանով       Եռաբլուրում զոհվածների ծնողները շան լափ են թափել դիպուկահարների գլխին․ «Հրապարակ»    

20 նոյ 2025 15:36

Փաշինյանն էլ «լայաղ» չի անում «sms» գրի դատավորներին, իր կայքը միանգամից ակտերը հրապարակում է

Փաշինյանն էլ «լայաղ» չի անում «sms» գրի դատավորներին, իր կայքը միանգամից ակտերը հրապարակում էՔաղբանտարկյալների թեմայով հաջորդ չորեքշաբթի օրը տեղի կունենան խորհրդարանական լսումներ, հրավիրելու ենք նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այսօր նախատեսում ենք հրավիրել նաև Գլխավոր դատախազին, թող գա լսի։ Այս մասին Գլխավոր դատախազության դիմաց հրավիրված բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ 

Դիտարկմանը, թե իշխանությունները պնդում են, թե մեր երկրում չկան քաղբանտարկյալներ, ու ներկայացնում են Վարդան Ղուկասյանի օրինակը, ասելով, թե մարդը կաշառք է վերցրել, ինչ անենք չդատե՞նք՝ Սաղաթելյանը պատասխանեց, որ մեր երկրում ավանդույթ է ձևավորվել, որ իշխանական լրատվամիջոցներով ձայնագրություն է հրապարակվում, որից հետո Քննչականը վարույթ է նախաձեռնում որ ձերբակալում է։ «Վերջերս արդեն նոր զարգացում կա, ՀԺ-ն է հրապարակում դատավճիռը, դատավորներն այլևս անելիք չունեն, պետք է հետևեն ՀԺ-ի ու «Սիվիկ»-ին ու տեսնեն, թե ինչ են ասում, որ անեն։ Փաշինյանն էլ «լայաղ» չի անում «sms» գրի դատավորներին, իր կայքը միանգամից ակտերը հրապարակում է։ Իսկ Գյումրիում 30-ից ավել մարդ են ձերբակալել միայն նրա համար, որ նրանք տեր են կանգնել իրեց ձայներին, իրենց քվեարկությանը»,-ասաց Սաղաթելյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր