Փետրվարի 7-ից ընտրակաշառքի գործով 14 վարույթով կա 67 ձերբակալված          Մյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» ու «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները       Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում. ՆԳՆ-ն զգուշացնում է    

06 ապր 2026 22:10

Արարատի մարզում հրդեհ է բռնկվել ընթացող «BMW X5»-ում, ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

Արարատի մարզում հրդեհ է բռնկվել ընթացող «BMW X5»-ում, ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԱյսօր՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-սահմաններում Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 46-ամյա Ստեփան Դ․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայում նկատել է, որ հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինը կայանել է ավտոմեքենան և զանգահարել 112 օպերատիվ կառավարման կենտրոն։ Փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդը եղել է իր հայրիկի հետ, իսկ ավտոմեքենան շահագործվելիս է եղել հեղուկ գազով։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պազրվում են դեպքի հանգամանքները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր