Պայմանագրային զինծառայող է մահացել, նախաձեռնվել է քրեական վարույթ          Եթե Իրանը հարձակման ենթարկվի, մենք կհարվածենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին       Նուբարաշենի զորամասի 24-ամյա պայմանագրային զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել և ծայրահեղ ծանր տեղափոխվել է հոսպիտալ    

26 նոյ 2025 18:08

Պայթյnւն Իջևանում, պայթյունն առաջացել է հավաքած աղբն այրելու հետևանքով, կան վիրավnրներ

Պայթյnւն Իջևանում, պայթյունն առաջացել է հավաքած աղբն այրելու հետևանքով, կան վիրավnրներՆախնական վարկածով՝ պայթյունն առաջացել է հավաքած աղբն այրելու հետևանքով։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳ նախարարությունից՝ անդրադառնալով Իջևանի «կրիվոյ» կոչվող տարածքում հնչած պայթյունին։ 

Նախնական վարկածով պայթյունն առաջացել է հավաքած աղբն այրելու հետևանքով»,- հայտնում են ՆԳՆ-ից՝ ընդգծելով, որ կազմվում են համապատասխան փաստաթղթեր քննչական ուղարկելու համար։

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժանը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Կրիվոյ կոչվող վայրում գործող «ԺԲԿ»-ի տարածքում պայթյուն է տեղի ունեցել և կան վիրավորներ:
 
Նշված վայրից Իջևանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները 2 հոգու տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն: 
 
Տարածքը Իջևանի համայքային ոստիկանները վերցրել են հսկողության տակ: 
 
Պայթյունի վայրում իրավապահները հայտնաբերել են տարբեր հատվածներում արնանման հետքեր և ծխացող օջախ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր