Նուբարաշենի զորամասի 24-ամյա պայմանագրային զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել և ծայրահեղ ծանր տեղափոխվել է հոսպիտալ          Ձեզ գրում եմ ոչ միայն որպես հոգևոր առաջնորդ, այլև որպես հովիվ՝ տեղահանված հոտի. Արցախի թեմի առաջնորդը նամակ է գրել ԱՄՆ փոխնախագահին       Արագածոտնի մարզում, մերկասառույց ճանապարհի պատճառով, առաջացել է մոտ 18 կիլոմետրի հասնող խցանում    

29 նոյ 2025 09:25

Սրճարան գնալու համար վերելակ են տեղադրում․ «Հրապարակ»

Սրճարան գնալու համար վերելակ են տեղադրում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ Կառավարության հոկտեմբերի 23-ի նիստում հաստատված որոշմամբ՝ ԱԺ շենքին կից կտեղադրվի արտաքին վերելակ։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում պատգամավորներն ու հրավիրված անձինք նիստերի դահլիճ եւ հարակից տարածքներ հասնում են վարչական շենքի ներսով՝ անցնելով մի շարք միջանցքներ եւ աստիճանավանդակներ, ինչը «հաճախ հանգեցնում է մարդաշատության, տեղաշարժման դժվարությունների եւ անվտանգության ապահովման խնդիրների»։

«Նոր արտաքին վերելակի կառուցումը նպատակ ունի բացառել նշված խնդիրները եւ ապահովել ավելի հարմար ու անվտանգ մուտք ԱԺ շենքի տարբեր հատվածներ»,- ասված է 25,99 միլիոն դրամ ծախս պահանջող որոշման մեջ։

Շինաշխատանքներն արդեն սկսվել են, պարզվում է` վերելակը կառուցվում է ԱԺ-ում վերջերս հիմնված սրճարանի տարածքում, հավանաբար՝ որպեսզի ԱԺ նախագահությունն ու օրենսդիրները նեղություն չքաշեն երկար քայլելու եւ դահլիճից վիտրաժային վերելակով` տեսարանը վայելելով, սահուն իջնեն սրճարան, ճանապարհին չհանդիպելով անցանկալի անձանց՝ լրագրողներին։ Բանն այն է, որ այդ սրճարանից ավելի հաճախ ՔՊ-ականներն են օգտվում, երբեմն՝ նրանց փորձագետներն ու օգնականները։ «Հեղափոխականներն» այնքան են զարգացել, որ հարկ չեն համարում երկու քայլ ավել անել եւ բյուջեն ծախսում են՝ իրենց կյանքն ավելի հարմարավետ դարձնելու համար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 29 11․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր