Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու       Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում    

30 նոյ 2025 11:08

Արարատ քահանա Օրդոյանը եթե համարձակվի չհիշատակել կաթողիկոսի անունը, ապա նրան կարող են դիմել Տեր Արաբաթ. Արարատ քահանա Պողոսյան

Արարատ քահանա Օրդոյանը եթե համարձակվի չհիշատակել կաթողիկոսի անունը, ապա նրան կարող են դիմել Տեր Արաբաթ. Արարատ քահանա ՊողոսյանԱյսօր համացանցում շփոթմամբ տարածվել է տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ պետք է մասնակցի Ս. Պատարագի, որտեղ ամենայն հավանականությամբ պատարագիչ քահանան, կատարելով քաղաքական պատվեր, պետք հակականոնկան կերպով զեղջի և չհիշատակի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը։

Մամուլում լուրեր են տարածվել, վերոնշհալ Պատարագը պետք է մատուցի Տեր Արարատը, որը շփոթ է առաջացրել։ 

Ես Արարատ քահանա Պողոսյանս հայտարարում եմ, որ երբեք չեմ զեղջի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը և երբեք չեմ միաբանի հայրենիքն ու հավատքն ուրացածների և պառակտիչների հետ։ Իմ ուխտը Սուրբ Էջմիածնի և նրա ազգընտիր Գահակալը անխախտ, անսակարկ ու անբեկանելի է։ 

Իրականում Պատարագը պետք է մատուցի Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու սպասավոր Արարատ քահանա Օրդոյանը, որը, եթե համարձակվի պատարագի կանոնից զեղջել և չհիշատակել Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, ապա դրանից հետո հավատացյալները նրան կարող են դիմել ոչ թե Տեր Արարատ, այլ` Տեր Արաբաթ։

Արարատ քահանա Պողոսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր