«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

01 դեկ 2025 15:03

Ոչ ընկճված եմ, ոչ էլ կոտրված ինչ-որ մեկի ընտանեկան արխիվից հրապարակված ինտիմ բնույթի տեսագրությունից

Ոչ ընկճված եմ, ոչ էլ կոտրված ինչ-որ մեկի ընտանեկան արխիվից հրապարակված ինտիմ բնույթի տեսագրությունիցԵս չեմ կարծում, որ այստեղ որևէ մարդ կա, կամ այս օրերին որևէ մարդ կա, որը որ հանգիստ է ընդհանրապես, իսկ ես այս առումով հանգիստ եմ Աստծո հետ, ինքս իմ հետ և ինչ-որ մեկի ընտանեկան արխիվից ենթադրաբար հրապարակված տեսագրությունը, որ վերագրվում է ինձ, չի կարող անհանգստություն բերել իմ խղճին: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսը:

«Դուք գիտեք մարդիկ, որոնք նախասիրություններ ունեն, չէ՞, իրենց ընտանեկան ալբոմից, արխիվներից ինչ-որ հրապարակումներ անեն։ Ու չի բացառվում, ինչ-որ մարդիկ իրենց ընտանեկան արխիվից ինչ-որ ինտիմ բնույթի տեսանյութեր են հրապարակել՝ փորձելով տարբեր հնարանքների միջոցով դա կապել իմ անձի հետ։ Դա իմ խիղճը չի կարող վրդովեցնել»,-նշել է նա։ 

Նա ցավալի է համարել այն անհարկի անախորժությունները, որոնք ստեղծվել են իրեն հարազատ մարդկանց համար, բայց հավելել, որ դրանցից իր վճռականությունը չի նվազել, ո՛չ ընկճված է, ո՛չ կոտրված:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր