Երևանում մերկասառույցի պատճառով «Volkswagen ID4»-ը բախվել է հետիոտնային անցման ցուցանակին, կոտրել այն, որն էլ ընկել է հետիոտնի վրա          Ինչ հնարավորություններ կտա Հրե Ձին 2026 թվականին՝ տարվա ֆավորիտ կենդանակերպի նշաններին       Էդ մարդիկ պետք է կարողանան երկիրը նորմալ ներկայացնել, նորմալ շոր հագնել. Ալեն Սիմոնյանը՝ կառավարության միլիոնավոր պարգևավճարների մասին    

08 դեկ 2025 16:04

Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է վարչապետի գլխավորությամբ «Պատարագի» արարողությունների կազմակերպումը տարբեր թեմերի եկեղեցիներում

Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է վարչապետի գլխավորությամբ «Պատարագի» արարողությունների կազմակերպումը տարբեր թեմերի եկեղեցիներումՄայր Աթոռը խստագույնս դատապարտում է վարչապետի գլխավորությամբ իշխանությունների կողմից, իրավապահ մարմինների ուժային միջամտություններով, եկեղեցական կարգ ու կանոնների, ինչպես և ՀՀ Սահմանադրության և օրենսդրության կոպիտ խախտումներով, հավատացյալների հոգևոր զգացմունքները վիրավորելով ու պառակտում սերմանելով «Պատարագի» արարողությունների կազմակերպումը տարբեր թեմերի եկեղեցիներում։ Այս մասին նշված է Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ:

«Թեմակալ առաջնորդի հոգևոր իշխանության շրջանցումով, եկեղեցական ընկալյալ կարգի ու կանոնի անտեսումով որևէ եպիսկոպոսի մասնակցությունը «Պատարագներին» կանոնական կոպտագույն խախտում է, ինչը տեղի ունեցավ Շիրակի թեմի Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) առաջնորդանիստ եկեղեցում։

Դեռևս զերծ մնալով խիստ միջոցների կիրառումից՝ Մայր Աթոռը հորդորում է կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը և կեղծ ու մտացածին բովանդակությամբ հրապարակային ելույթները, վերադառնալ կանոնական դաշտ՝ հետևելով մեր Սուրբ Եկեղեցու դարերով նվիրագործված ավանդույթներին, գործել բացառապես հոգևոր ասպարեզում և օրինականության ու միասնականության պահպանման բարձր գիտակցությամբ, որը եպիսկոպոսի՝ իբրև առաքելական հաջորդականությամբ օժտված սպասավորի պարտականությունն է, կոչումն ու առաքելությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր