«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

09 դեկ 2025 13:00

8 անձանց, այդ թվում՝ իշխանական լիազորությունները չարաշահելու և խոշոր չափերով հարկեր չվճարելուն օժանդակելու մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

8 անձանց, այդ թվում՝ իշխանական լիազորությունները չարաշահելու և խոշոր չափերով հարկեր չվճարելուն օժանդակելու մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչը ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և նույն զորամասի մեկ այլ ծառայողի օժանդակությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից անօրինական եղանակով ներմուծել է առանց ակցիզային դրոշմանիշների ավելի քան 74 մլն դրամի հարկման ենթակա, առանց դրոշմավորման, տարբեր ապրանքանիշերի ընդհանուր 2 619 580 գլանակ ծխախոտ:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Մեղրի համայնքի բնակիչն իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով դիմել է ՊՆ վերը նշված պաշտոնատար անձանց, ովքեր, իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելով, հանձնարարել են իրենց հրամանատարության ներքո գտնվող մարտական հենակետի ծառայողներին՝ ԻԻՀ-ից ծխախոտները ապօրինի տեղափոխելու ժամանակ խոչընդոտներ չստեղծել: Բացի այդ, մարտական հենակետի վերահսկողության տարածք անխափան մուտք գործելու և ԻԻՀ-ից առանց դրոշմավորման ծխախոտի անխոչընդոտ Ագարակ քաղաք տեղափոխելու նպատակով, տրամադրել են զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան:

Արդյունքում՝ զորամասի մարտական հենակետի ծառայողները ապօրինի կերպով ՀՀ տարածք տեղափոխված՝ առանց դրոշմավորման ծխախոտը բեռնել են նշված զորամասի բեռնատար ավտոմեքենան և ուղևորվել Մեղրի համայնքի Ագարակ բնակավայր, որտեղ էլ 2025 թվականի մայիսի 31-ին հայտնաբերվել ու ձերբակալվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Իշխանական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն օժանդակելու համար զորամասի հրամանատարին և նույն ստորաբաժանման ծառայողին մեղադրանք է ներկայացվել  ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև Մեղրի համայնքի բնակչին և  ՊՆ հինգ ծառայողների:

Զորամասի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս ՊՆ պաշտոնյայի նկատմամբ՝ տնային կալանքը։ 

Ութ մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր